Հարգելի ընկերներ,

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան – ԱՐՄԱԿԱԴ» փնտրում է կամավորներ՝ www.armacad.info կայքեջում գիտական լրագրող աշխատելու համար։

Աշխատանքի նկարագիր.

  • Հայաստանում կազմակերպվող գիտաժողովների, սեմինարների, քննարկումների լուսաբանում,
  • Միջազգային գիտական անցուդարձի լուսաբանում,
  • Արտերկրում սովորող ու աշխատող հայերի հետ համագործակցություն, նրանց հետ հարցազրույցների կազմակերպում,
  • Հայաստանում գործող միջազգային ու տեղական կրթական ու գիտական ,հաստատությունների հետ համագործակցություն և դրանց գործունեության վերաբերյալ հոդվածների պատրաստում,
  • Հայ գիտնականների միջազգային հաջողությունների լուսաբանում՝ կոնֆերանսների մասնակցություն, դասախոսությունների կազմակերպում և այլն։

Հայերեն և անգլերեն լեզուների կատարյալ իմացությունը պարտադիր է։ Բացի նշյալ լեզուներից ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, իտալերեն, ռուսերեն, հնդկերեն, ճապոներեն, իսպաներեն, պորտուգալերեն կամ վրացերեն լեզուների ինչպես նաև Word, Excel ծրագրերի և WordPress համակարգի իմացությունը նախընտրելի է։

ԱՐՄԱԿԱԴի կամավորները աշխատանքի ընթացքում շփվելու են տարբեր ոլորտների մասնագետների հետ, լուսաբանելու են զանազան գիտական միջոցառումներ, որի արդյունքում ձեռք կբերեն անհրաժեշտ կապեր և մասնագիտական կարողություններ, ինչը մեծապես կնպաստի հետագա մասնագիտական աշխատանք գտնելու կամ ուսումը շարունակելու հարցում։ Պետք է նշել, որ ԱՐՄԱԿԱԴում կամավոր հիմունքներով աշխատած բոլոր երիտասարդները ձեռք բերած փորձառության շնորհիվ կարողացել են ընդունվել աշխարհի լավագույն ԲՈՒՀեր։

Գիտական լրագրության աշխատանքին դիմելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի ապրիլի 28-ը ruben.mirakyan@gmail.com հասցեին անգլերեն կամ հայերեն լեզուներով ուղարկել CV և առավելագույնը 300 բառի սահմաններում նամակ, որտեղ պետք է հստակ մատնանշված լինի աշխատանքին դիմելու շարժառիթը։ Էլեկտրոնային նամակն ուղարկելիս խնդրում ենք վերնագրում անպայման գրել JOB բառը։

Հավանության արժանացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի մինչև մայիսի 15-ը։

Հարգանքով՝
բ.գ.թ. Ռուբեն Միրաքյան (http://www.linkedin.com/pub/ruben-mirakyan/9/181/171)
www.armacad.info կայքի խմբագրական խորհրդի ղեկավար

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s