Հարգելի՛ Ուսանողներ և Գործընկերներ,

Ապրիլի 30-ին ժամը 14։00ին ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում անց է կացվելու «Ժանիք» ֆիլմի ցուցադրությունը։

 

Հունաստան, 2009թ., 94 րոպե

Ռեժիսոր՝ Գիորգիս Լանթիմոս

Երեք պատանիներ մեկուսացված են մի ագարակում, որը կարծես մի ուրիշ մոլորակ լինի։ Այս եռյակը իր ժամանակը անց է կացնում լսելով տնային պայմաններում ձայնագրված ժապավեններ, որոնց միջոցով նրանք նոր բառեր են սովորում։ Անծանոթ բառերը, որոնք չեն օգտագործվում իրենց ընտանիքում, միանգամից ստանում են նոր իմաստ։ Հետևաբար, մեծ բազկաթոռը նրանք անվանում են «ծով», իսկ դեղին փոքր ծաղիկները՝ «զոմբիներ»։ Պատանիների հայրը ընտանիքի միակ անդամն է, որը կարող է դուրս գալ տնային կալանքից և վաստակում է ընտանիքի ապրուստը՝ կառավարելով ագարակի մոտ գտնվող գործարանը։ Իսկ միակ օտարը, ով կարող է մտնել ագարակ նրա աշխատակցուհի՝ Քրիստինեն է, որին հայրը վճարում է տղայի սեռական պահանջները բավարարելու համար։ Հոգնելով պարտադրված հարաբերություններից՝ Քրիստինեն խաթարում է ընտանեկան անդորրը։

Բնագրի լեզուն՝ հունարեն, ենթագրերը՝ անգլերեն    
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s