Image

Ողջույն, ես Նազան Նասլյանն եմ, սովորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Ես մասնակցել եմ հունիսի 13-ից 21-ը Վրաստանի Քոբուլետի քաղաքում կայացած երիտասարդների փոխանակման ծրագրին: Երիտասարդների փոխանակման ծրագիրը «Երիտասարդները շարժման մեջ» նախագծի միայն մի մասն է: Ես Հայաստանի չորս մասնակիցներից մեկն էի: Ես մասնակցեցի այս ծրագրին մեր համալսարանում գործող Շրջանավարտների միավորման և Կարիերայի կենտրոնի օգնությամբ և «Այրուձի» հասարակական կազմակեպության աջակցությամբ:

 

Այս փոխանակման ծրագրին մասնակցում էին 40 երիտասարդ 8 երկրներից` Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Լեհաստան, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Իսպանիա: Թեման` «Խաղաղություն-կամավորություն և ստեղծագործություն»: Այս ինը օրերի ընթացքում մենք` բոլոր մասնակիցներս, ապրում էինք Քոբուլեթիի հյուրանոցներից մեկում: Ամեն առավոտ ժամը 9:00 նախաճաշում էինք: Այնուհետև թարմանալու և արթնանալու համար թեթև ու զվարճալի խաղեր էինք խաղում լողափին կամ կոնֆերանս դահլիճում: Հետո թիմերի ղեկավարներից մի քանիսը տարբեր թեմաներ ներկայացրին, հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր էինք խաղում, որոնց օգնությամբ տեղեկանում էինք մյուս երկրների ու նրանցում առկա խնդիրների մասին: Մոտավորապես ժամը 13:00-ին ընմիջում էինք անում, այնուհետև շարունակում էինք որպես կանոն մեր թեժ քննարկումները: Ժամը երկուսին ճաշում էինք: Ճաշից հետո սկսվում էր օրվա գործնական մասը: Դա կարող էր լինել շրջայց քաղաքում և որոշ առաջադրանքների կատարում, ափերի մաքրում, քանի որ մենք կամավորներ էինք և դա էլ կամավորության արտահայտման մի ձև է: Ժամը 18։30 մենք ամփոփում էինք օրը: Ժամը 19:00-ին ընթրում էինք  և մինչև 21:30 ազատ ժամանակ ունեինք: Ամեն օր 21:30-ին ունենում էինք մշակութային երեկոներ, որի ընթացքում ամեն օր երկու երկիր ներկայացնում էին իրենց մշակույթը, պատմությունը և տալիս իրենց երկրի ընդհանուր բնութագիրը: Յուրաքանչյուր երկիր բերում էր իր ազգային ուտելիքները, խմիչքները, քաղցրեղեն: Այնուհետև համտեսում էինք ու ազատ ժամանակ ունեինք, երբեմն խաղեր էինք խաղում, երբեմն էլ գնում էինք ծովափ` խարույկ վառում, զրուցում: Բացի խաղերից ունեինք նաև «բանմասանք»-ի մաս, ամեն օր ընտրում էինք մեկին, ով ամբողջ օրվա ընթացքում բանբասանքներ էր հավաքում և դրանք կարդում երեկոյան: Ունեինք նաև գաղտնի ընկերներ, և մենք էլ մեր հերթին ուրիշների գաղտնի ընկերներն էինք: Նվերներ էինք անում մեր գաղտնի ընկերների համար, որոնք դնում էինք կոնֆերանս դահլիճի պատին ամրացված ծրարների մեջ: Նաև ֆլեշմոբ արեցինք Բաթումիում. այն է «անվճար գրկախառնություն», նաև պատրաստել էինք երկար թուղթ, որտեղ մարդիկ գրում էին իրենց պատկերացումները խաղաղության մասին: Մենք բաժանված էինք խմբերի խաղաղության մասին մանիֆեստացիա անելու համար, այն է կարճ հոլովակներ: Յուրաքանչյուր թիմ ազատ էի իր որոշման մեջ, նա պետք է որոշեր ինչ անել կամ ինչպես անել: Հնարավորություն ունեցանք մեկ օր անցկացնել Քութաիսի քաղաքում, որոշ ազատ ժամանակ Բաթումիում և մեկնման օրը հնարավություն եղավ շրջել նաև Թբիլիսիում:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s