Image

Ողջույն, ես Լիանա Հայրապետյանն են, սովորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:  Հունիսի 16-ից հուլիսի 1-ը  ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Բուլղարիայի մայրաքաղաղ Սոֆիայում կայացած երիտասարդների փոխանակման ծրագրին: Ծրագիրը կրում էր հետևյալ վերնագիրը <<Crossing Borders between Arts and Generation>>: Ծրագրին մասնակցում էին 32 երիտասարդներ 5 տարբեր երկրներից (Հայաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Չեխիա, Իսպանիա ):  Հայաստանի վեց մասնակիցներից մեկն էի: Ես մասնակցեցի այս ծրագրին մեր համալսարանում գործող Շրջանավարտների միավորման և Կարիերայի կենտրոնի օգնությամբ:

 

Ծրագրի նպատակն էր միավորել տարբեր սերնդի ներկայացուցիչներին արվեստի միջոցով:

 

Այս օրերի ընթացքում բոլոր մասնակիցներս  ապրում էինք Սոֆիայի հանգստյան տներից մեկում : Ամեն առավոտ ժամը 8:00- 9:00 նախաճաշում էինք: Այնուհետև  զվարճալի խաղեր էինք խաղում, մրցումներ կազմակերպում : Ժամը 13:00-14:00 ճաշում էինք: Ճաշից հետո սկսվում էր օրվա գործնական մասը: Գործնական մասը հետևյալն էր. մասնակիցներս բաժանվել էինք երեք խմբերի`թատերական խմբակ,PR խումբ և Fire-show-ի խումբ: Յուրաքանչյուրս մեր խմբում ունեինք մեր առաջադրանքը: Երեք խմբերի մասնակիցներս էլ մեր աշխատանքի վերջնական արդյունքը հնարավորություն ունեցանք ներկայացնելու հանրությանը ծրագրի ավարտի նախավերջին օրը: Մենք ելույթ ունեցանք Սոֆիայի մշակույթի տանը, որտեղ հյուրերի մեծ մասը մեծահասակներ էին:

 

Մեզ նաև հնարավորություն ընձեռնվեց  հանդիպումներ ունենալ Բուլղարիայի  վաստակավոր դերասանների հետ:

 

Ժամը 18։30 մենք ամփոփում էինք օրը: Ժամը 19:00-ին ընթրում էինք: Ժամը 20.00-ից մինչև 22:00 մեր ազատ ժամանակն էր: Ազատ ժամանակ կազմակերպում էինք խաղեր, հետաքրքիր երեկոներ: Բավականին հետաքրքիր  և գեղեցիկ էին մշակութային երեկոները, որի ընթացքում ամեն երկիր ներկայացնում էր իր մշակույթը, պատմությունը և տալիս իրենց երկրի ընդհանուր բնութագիրը: Յուրաքանչյուր երկիր բերում էր իր ազգային ուտելիքները, խմիչքները, քաղցրեղեն: Հետաքրքիր էին նաև ֆուտբոլային երեկոները:

 

Հնարավորություն ունեցանք երկու օր շրջել Սոֆիայում և մեկ օր շրջեցինք Բուլղարիայի Սոպոտ փոքրիկ քաղաքում: Ամեն ինչ հրաշալի էր:

 

Հիանալի և անմոռանալի օրեր, որոնք միշտ կմնան հիշողությանս մեջ: Շնորհակալություն……….

 

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s