«ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ են մասնագիտական կարողություններով և հմտություններով օժտված մասնագետներ: Մասնագիտությունը, աշխատանքի նկարագիրը, աշխատանքային պարտականություններն ու պահանջվող որակավորումը մանրամասնորեն կարդացեք հաջորդիվ ներկայացվող տեղեկատվության մեջ:
Մարդկային ռեսուրսների մասնագետ
Աշխատանքի նկարագիր՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների մասնագետ՝ կադրային գործընթացների իրականացման, աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, աշխատավարձերի վճարման ժամանակացույցի վերահսկման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
• Ղեկավարել կադրային ռեզերվների պատրաստումը:
• Մասնակցել ընկերության կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի մշակմանը:
• Ձևակերպել աշխատավարձերի և բոնուսների տարեկան գրաֆիկ:
• Վարել հարցազրույցներ և իրականացնել կադրերի ընտրություն՝ աշխատողների հավաքագրման նպատակով:
• Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր:
• Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման վերաբերյալ:
• Ղեկավարության քննարկմանը ներկայացնել հարցեր, որոնք վերաբերում են անձնակազմի կառավարման հետ կապված գործունեության բարելավմանը:
Պահանջվող որակավորում՝
• ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն:
• Աշխատավարձերի վճարման ձևերի ու համակարգերի, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն:
• Ռուսերենի և անգլերենի իմացություն:
• Բարձրագույն կրթություն. անհրաժեշտ է ունենալ առնվազն բակալավրի աստիճան հասարակական գիտությունների (սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքագիտություն, հանրային կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում) կամ բիզնեսի կառավարման ոլորտում:
Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am` թեմատիկ տողում նշելով «HR մասնագետ»:
Սուպերմարկետի մենեջեր
Աշխատանքի նկարագիր` «ՍԱՍ Գրուպ»-ին անհրաժեշտ է վաճառքի գծով իգական սեռի մենեջեր՝ կարգուկանոնի պահպանման, սրահի գործընթացների ու աշխատակիցների կատարողականության վերահսկման hամար:
Պարտականություններ`
• Ղեկավարել ու գնահատել ենթակա աշխատակիցներին:
• Կազմակերպել աշխատանքային ժամանակացույցը:
• Օպտիմալ կերպով լուծել աշխատանքային գործընթացում ծագած բոլոր խնդիրները:
• Հետևել խանութի կարգուկանոնին, ապրանքների դասավորվածությանը, սրահի մաքրությանը:
• Ապահովել աշխատողների կողմից իրականացվող բարձրակարգ սպասարկման որակ:
• Ապահովել աշխատակիցների իրազեկությունն անվտանգության կանոններին:
• Կոորդինացնել և ղեկավարել սրահի բոլոր օպերատիվ հարցերը:
• Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը:
Պահանջվող որակավորումներ`
• Ռուսերենի և անգլերենի իմացություն:
• Տարբեր մակարդակի անձանց հետ շփման և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման ունակություն:
• Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն:
• Հաճելի արտաքին:
Լրացուցիչ նշումներ՝ Աշխատանքային ժամերը հերթափոխով՝ 09:00 – 17:00, 17:00 – 01:00:
Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները կցված լուսանկարով` հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am՝ նշելով «մենեջեր» թեմատիկ տողում:
Ադմինիստրատիվ օգնական
Աշխատանքի նկարագիր՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական՝ վարչարարական և գրասենյակային աշխատանքների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
• Պատրաստել հաշվետվություններ և այլ անհրաժեշտ գրություններ:
• Ապահովել նամակագրական հաղորդակցություն:
• Կազմակերպել և կոորդինացնել ժողովներ և կոնֆերանսներ:
• Կազմել արձանագրություններ:
• Կազմակերպել և ֆիքսել գործնական հանդիպումներ:
• Կազմակերպել ներքին և արտաքին միջոցառումներ:
• Մշակել փաստաթղթերի դասակարգման և արխիվացման համակարգ:
• Մշակել աշխատանքային ընթացակարգեր:
• Պահպանել տվյալների բազա:
• Ապահովել գրավոր և բանավոր հաղորդակցություն:
• Ապահովել կապ ընկերության ներքին և արտաքին ստորաբաժանումների միջև:
• Ապահովել գրասենյակային անհրաժեշտ պարագաների տրամադրում:
Պահանջվող որակավորում՝
• Ադմինիստրատիվ և գրասենյակային աշխատանքների տիրապետում:
• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
• Համակարգչային գիտելիքներ:
• Բարձրագույն կրթություն:
Մարքեթինգի և գնումների մենեջեր
Աշխատանքի նկարագիր՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգի և գնումների ղեկավար՝ մանրածախ առևտրի ցանցում վաճառվող ապրանքատեսակների ընտրության և առևտրի պլանավորման համար:
Աշխատանքային պարտականություններ՝
• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները:
• Պատրաստել շուկայական պայմանների և ապրանքային ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ:
• Վերանայել գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ ընկերության գործող քաղաքականության:
• Մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր:
• Գրանցել ձեռք բերված, մատուցված և պատվիրված ապրանքները:
• Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված շուկայավարական գործառույթները և ռազմավարությունը:
• Մշակել գնային քաղաքականություն:
• Պարբերաբար վերանայել կատարողականության չափանիշերը, օրինակ՝ գործող վաճառքի և զեղչային համակարգերը:
• Պահպանել կապեր մատակարարների հետ և ձեռք բերել համագործակցության եզրեր նոր մատակարար ընկերությունների հետ:
• Վերլուծել առևտրի օրինաչափությունները և կանխատեսել հետագա թրենդների զարգացումը:
• Համագործակցել խանութների անձնակազմի հետ՝ ապրանքների/հավաքածուների մատակարարման պահանջներին ընդառաջելու համար:
• Ներկայացնել նոր ապրանքատեսականին:
Պահանջվող որակավորում՝
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնես ոլորտում:
• Առնվազն 3 տարվա փորձ առևտրի կամ մարքեթինգի ասպարեզում:
• Գնման կարգերի իմացություն:
• Ղեկավարման ձիրք, շուկայի վերլուծության մեխանիզմների տիրապետում, բանակցելու և հաղորդակցման հմտություններ:
• Աշխատանքային արդյունավետ հարաբերությունների ստեղծման և պահպանման ունակություն:
Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am` թեմատիկ տողում նշելով «Մարքեթինգի և գնումների մենեջեր»: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: